Հասարակություն

Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են տուն և անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կամո գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիքում (120 քմ): 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝ 16:20-ին: Այրվել են ընդհանուր տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ):