Հասարակություն

Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է

Այսօր՝ ապրիլի 24–ն է՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը:

 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր համարվում է 1915թ․ ապրիլի 24-ը, սակայն հայերի ջարդերն սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին, երբ 1892-1923 թվականներին Թուրքիայի կառավարող շրջանները` սկզբում Համիդյան Թուրքիան, ապա Երիտթուրքերի կառավարությունը, կազմակերպեցին ցեղասպանություն։ Այդպես զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։

Արդեն 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում թուրքական իշխանությունների հրամանների հիման վրա ձերբակալվեցին ավելի քան երկու հարյուր հայ մտավորականներ, որոնք աքսորվեցին և դաժանորեն սպանվեցին: