Հասարակություն

Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին։

Ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին, հնչել է Վ.Ա. Մոցարտի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ: «Ռեքվիեմ»-ը ղեկավարել է հրավիրյալ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը: