Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում ապրիլի 24-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 27-ի և 28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Քամին հարավարևելյան է՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում ապրիլի 24-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։