Հասարակություն

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում ապրիլի 20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-ի և 22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում ապրիլի 20-ի և 21-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։