Հասարակություն

Գևորգ Պապոյանն Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանի հետ քննարկել է ադամանդագործության վերաբերվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շոայբ Կասուին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանը, ադամանդագործության, ոսկեգործության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության, մասնավորապես՝ գինեգործության ոլորտում գործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ 

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը հրավիրել է ՀԱՀ ընկերություններին մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տարբեր տնտեսական ծրագրերին։ Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ և ՀԱՀ գործարար առաքելությունների կազմակերպման վերաբերյալ։

Նախարարը դեսպանի ուշադրությանն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: