Հասարակություն

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ին, 20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-ի և 22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում ապրիլի 19-22-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Ապրիլի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։