Հասարակություն

Միջին նորոգման կենթարկվեն Օձուն-Արևածագ և Ստեփանավան-Ագարակ-Յաղդան ավտոճանապարհները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի աշխատակիցները չափագրումներ են իրականացրել Լոռու մարզում գտնվող Հ-35-Օձուն-Արևածագ ճանապարհի 14.7կմ և Հ-33-Ստեփանավան-Ագարակ-Յաղդան ճանապարհի մոտ 16կմ հատվածներում։ Կատարված ուսումնասիրությունների հիման վրա կկազմվի թերությունների ակտ։

Այս տարի նշված ճանապարհներին նախատեսվում են միջին նորոգման աշխատանքներ։ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների կողմից ուսումնասիրվել է նաև նշված տեղամասերի ծածկը‚ և արձանագրվել է‚ որ անհարթության միջազգային ցուցիչը բարձր է‚ այսինքն՝ ճանապարհը ենթակա է միջին նորոգման։ Նշենք նաև‚ որ այդ ճանապարհները մեծ ինտենսիվություն ունեն‚ ինչն իր հերթին նպաստել է ասֆալտբետոնե վերին շերտի մաշվածությանը։ Կատարելով միջին նորոգման աշխատանքներ՝ հնարավոր կլինի քիչ ներդրումներով ապահովել այդ ճանապարհների երկարակեցությունը։