Radar Զրույց

«Չկա 4 գյուղ. խաղաղություն չի լինի առանց սահմանազատման գործընթացի». Արսեն Թորոսյան  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն է։

Նա անդրադարձել է սահմանազատման գործընթացին, խոսել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից, ԵՄ անդամակցությունից, ապրիլին նախատեսված Փաշինյան-Բլինքեն-Լայեն հանդիպումից և ընդդիմության քննադատություններից։

Թորոսյանի խոսքով՝ Հայաստանի շահերից է բխում մեր իսկ սահմանների ճանաչելը. «Դելիմիտացված և դեմարկացված սահման չկա. ամբողջն է վիճելի։ Չկա 4 գյուղ, կա սահմանային ինչ-որ հատված. աղմուկն արհեստածին է։ Ադրբեջանն ուզում է նման արհեստածին աղմուկներով մեր ներսում տուրբուլենտություն ստեղծել։ Եթե չսկսվի սահմանազատման գործընթաց, խաղաղության գործընթացն էլ չի լինի»։

Խոսելով այս առնչությամբ ընդդիմության քննադատության մասին՝ պատգամավորը նկատում է, թե ընդդիմախոսների ամենամեծ պրոբլեմն այն է, որ չեն կողմնորոշվում՝ ինչում մեղադրել իշխանությանը. «Մի հատ թող կողմնորոշվեն․ մեր ընդդիմախոսների ամենամեծ պրոբլեմն այն է, և նաև դրա շնորհիվ ենք մենք, ըստ էության, մինչև հիմա իշխանության, ինչքան էլ տարօրինակ թվա, իրենք չեն կողմնորոշվում՝ ինչում պետք է մեզ մեղադրել։ Հիմա էլ ասում են՝ Լոռին է դառնում սահմանամերձ գոտի, Տավուշը տվեցիք, պրծաք։ Ընդդիմությունը գիտի՝ այդ տարածքները Հայաստանի ինքնիշխանության հետ աղերս չունեն»։

Մանրամասները՝ տեսանյութում