Radar Զրույց

«Բան է առաջարկվելու. Փաշինյանը, Բլինքենն ու Լայենը չեն հավաքվելու` սուրճ խմեն». Հովսեփ Խուրշուդյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Ազատ քաղաքացի» հկ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն է։

Նա անդրադարձել է ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի, ՀՀ վարչապետ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպմանը, որտեղ պատրաստվում են քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը։

Խուրշուդյանի խոսքով՝ Փաշինյանը, Բլինքենն ու Ֆոն դեռ Լայենը չեն հավաքվելու՝ սուրճ խմեն. բան է առաջարկվելու։

«Փաշինյանը Ալիևի ձեռքից «խլում» է փոխադարձ օկուպացիայի փաստարկը։

Ռուսաստանը Ալիևի ռեժիմին որպես բութ գործիք է օգտագործել Հայաստանի դեմ։

Հայաստանը համաձայնվել է Արևմուտքի պլանին։

Զախարովայի մոտ ամեն ինչ աժիոտաժ է առաջացնում։

Եթե ընդդիմադիր կուսակցությունը փռշտա, Զախարովան արձագանքելու է։

ՌԴ-ն գիտի՝ Հայաստանում ԵՄ անդամության և ՀԱՊԿ-ից դուրս գալու քաղաքական որոշումը կայացված է»։

Մանրամասները՝ տեսանյութում