Radar Զրույց

«Լավ օրեր չեն սպասվում. գտնենք անհնարին սարդարապատյան ոգին». Րաֆֆի Հովհաննիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն է։

Նա անդրադարձել է Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, խոսել Ալմա Աթայի հռչակագրի ընդունման, հայ-ռուսական հարաբերությունների, ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու հավանականության, խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարի, ինչպես նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի մասին։

Հովհաննիսյանի խոսքով՝ խաղաղություն չենք տեսնելու, եթե անգամ պայմանագիր ստորագրվի. «Քիչ է հավանական, որ Ադրբեջանը գնա խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Առանց ներքին փոփոխության չենք ունենա խաղաղության դարաշրջան։ Լավ օրեր չեն սպասվում, եթե ներքուստ չփոխվենք»։

Անդրադառնալով Ալմա Աթայի հռչակագրի ստորագրման, ինչպես նաև դրա վերաբերյալ ԳԽ վերապահումներն ԱՊՀ չուղարկելու հետ կապված հարցին, ԱԳ նախկին նախարարը պնդում է, թե Ալմա Աթայի հռչակագիրը քողածածկույթ է, որը հորինվեց իշխանությունների կողմից. «Միայն ամենամեծ նպատակասլացության դեպքում կարող ես ասել, որ Ալմա Աթայով լուծվեց Արցախի հարցը։ Ալմա Աթան սրա հետ կապ չունի, պատրվակ է»։

Նրա դիտարկմամբ՝ տարիներով պայքարել ենք, որ դիվանագիտական սեղանի շուրջ մեր տեղն ունենանք, վետոյի իրավունք ունենանք. «Վետոն ՀՀ նախագահը մի անգամ է օգտագործել․ ես, որպես արտգործնախարար, բազմիցս։ Պետք է ներքուստ այնքան ուժեղանանք, որ հույսը մեր վրա դնենք։ Շահի կյանքում պետք է հասկանալ մեր շահը։ Մնում է գտնենք այդ անհնարին սարդարապատյան ոգին»։

Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ ԵՄ անդամակցության թեկնածու դառնալն այս իշխանության բանը չէ. «Պատրաստ չենք ԵՄ անդամակցության թեկնածու դառնալ»։

Մանրամասները՝ տեսանյութում