Radar Զրույց

«Ինչպես է ստացվում՝ Ադրբեջանի հետ փորձում ես եզր գտնել, ՌԴ-ի հետ՝ ոչ». Դավիթ Խաժակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանն է։

Նա անդրադարձել է հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի հրաժարականին, իշխանության հետ արտաքին քաղաքականության հետ անհամաձայնությունների, խոսել ստեղծված իրավիճակի պատասխանատուների, Արևմուտք-Ռուսաստան հակամարտության, 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու մասին։

Խաժակյանի խոսքով՝ Էդմոն Մարուքյանի հրաժարականը համատեղ քննարկումների արդյունք էր։ Նրա հրաժարականից տեղեկացված են եղել կուսակցությունում, և այն ընկալելի էր. «Մեր կուսակցությունն իշխանության մաս երբեք չի եղել, պարզապես փորձել ենք ներդրում ունենալ պետականաշինության գործում։ Էդմոն Մարուքյանի հրաժարականով մենք ներքաղաքական խնդիր չենք լուծում, հայտնում ենք մեր անհամաձայնությունը։ Այս համատեքստում Հայաստանն Արևմուտքին պետք է ասի՝ հատվել է կարմիր գիծը»։

Հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ Խաժակյանը նկատում է․ ինչպես է ստացվում՝ Ադրբեջանի հետ եզր փորձում ես գտնել, ՌԴ-ի հետ՝ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում