Radar Զրույց

««Աշնան արև»-ից հետո 2 ամիս դուրս մնացի թատրոնից, հեռացրին». Անահիտ Ղուկասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը դերասանուհի Անահիտ Ադամյանն է։

Մարտի 8-ին՝ տոնական օրվա շրջանակներում դերասանուհին պատմել է «Աշնան արև» ֆիլմում գլխավոր դերը ստանալու, Երևանից Ահնիձոր գնալու, 29 տարեկանում 50-ն անց Աղունին մարմնավորելու, Կարեն Ջանիբեկյանի հետ խաղի և երջանկության իր բանաձևի մասին։

Դերասանուհին պատմեց, որ վախենում էի կինոյից. «Զոռով են տարել «Աշնան արև»-ի քաստինգին։ Թատրոնը ժանտախտ է, վարակվում ես՝ վերջ։ Բայց գոհ եմ, որ այդ «հիվանդությունն» իմ մեջ կար։ Ընկերներս տարան քաստինգի։ Փուշս թողած՝ մոտեցա «Աշնան արև» ֆիլմի ռեժիսորին»։

Հարցին՝ հերոսուհուն՝ Աղունին, արդյո՞ք բնավորությամբ նման է, Անահիտ Ղուկասյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր կնոջ մեջ Աղունը նստած է։ Բայց, ի տարբերություն Աղունի, ինքը գոհ է իր բախտից, ասում է՝ բախտս շատ է բերել. միշտ լավ պարտնյորներ եմ ունեցել. «8 տարի փակ էր, թույլ չէին տալիս «Աշնան արև» ֆիլմը ցուցադրել։ «Աշնան արև»-ից հետո 2 ամիս դուրս մնացի թատրոնից, հեռացրին։ «Աշնան արև»-ը հատուկ է, որովհետև իմ առաջնեկն է, իմ՝ «տղան»»։

Մանրամասները՝ տեսանյութում