Radar Զրույց

«Հասարակությունը շոկային վիճակում է, խոցելի և անկանխատեսելի». Արմեն Սողոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» նախագահ Արմեն Սողոյանն է։

Նա անդրադարձել է հասարակության վրա առկա մարտահրավերների ազդեցությանը, անկախությունից առաջ և հետո հասարակության հոգեբանական իրավիճակին, ինչպես նաև խոսել այն մասին, թե ինչպես են էսկալացիաները ազդում մարդկանց վրա, և արդյոք հասարակությունն ինքնակազմակերպվելու հնարավորություն ունի, թե ոչ։

Սողոսյանի խոսքով՝ հասարակության շարժիչ ուժը, սկզբունքորեն, փոքր մասն է լինում. «Անկախացումից հետո մարդ-պետություն հարաբերություններում հակասություն առաջացավ, իսկ այսօր աշխարհում չկա ապահովության զգացում։ Հասարակությունն այսօր չափազանց խոցելի է և անկանխատեսելի»։

Նրա դիտարկմամբ՝ մերժելու շարժում առաջացնելն այնքան էլ դժվար չէ. «Պետք է հստակ լինի՝ քաղաքական գործիչ ես, բիզնեսմեն, թե մտավորական: Եթե ղեկավարին հակակշռելու մեխանիզմ չունես, փոխել պետք չէ»։

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին, որոնք հասարակության հոգեբանության վրա հատկապես այսօր ունեն լուրջ ազդեցություն, Սողոյանը նկատում է, որ այդպիսի խնդիր միշտ էլ եղել է, բայց հավատ կար, որ բանակը ուժեղ է, որ ՌԴ-ն դաշնակից է, որ պաշտպանված ենք․ «Սակայն 2020թ. մեր աչքը մտցրին, որ, ինչպես մենք էինք պատկերացնում, ՌԴ-ն մեր ընկերը չէ։

 Բանակը սրբադասելը վատ չէ, եթե ձգտում ես այդպիսին դարձնել։ 

Հասարակությունը շոկային վիճակում է։ Նա չի կարող ինքնակազմակերպվել»։

Մանրամասները՝ տեսանյութում