Radar Զրույց

«Ռուսաստանը պետք է հայերի համար կորցնի մեծ ախպոր դերը». Նինա Կարապետյանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է։

Նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից սահմանադրության փոփոխության պահանջին, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Ռուսաստան-Արևմուտք հակամարտությանը, խոսել Ալիևի՝ իշխանությունը պահելու խնդիրների, Արևմուտքում և ՌԴ-ում ընտրությունների և այս համատեքստում Հայաստանի դիրքավորման մասին։

Կարապետյանցի դիտարկմամբ՝ Ալիևն իրեն կինոյի տղայի նման է զգում.

«Ալիևն իշխանությունը պահելու խնդիր կունենա։

Համաձայն չեմ, թե Ռուսաստանն այնքան է թուլանալու, որ փլվի։

Ռուսաստանը չի կարող այնքան թուլանալ, որ Հայաստանի վրա ուժը չպատի։

Ռուսաստանի հետ սրանից ավել մերձենալը չեմ պատկերացնում՝ որն է։

Պետք է թույլ չտանք, որ Ռուսաստանն ու Արևմուտքը մարսեն Արցախի ցեղասպանությունը։

Ռուսաստանը պետք է հայերի համար կորցնի մեծ ախպոր դերը»։

Անդրադառնալով ՌԴ-ում մարտի 17-ին կայանալիք նախագահական ընտրություններին՝ Կարապետյանցը դժվարացավ այն ընտրություն համարել. «Պուտինը հավերժ վերարտադրվող կերպար է։ Ռուսաստանի հետ իրենց կյանքը կարող են շարունակել Լուկաշենկոն, Ալիևն ու Էրդողանը»։

Մանրամասները՝ տեսանյութում