Radar Զրույց

«Ընդդիմության քայլներն ավելի լավ բացատրելու խնդիր ունենք». Քրիստինե Վարդանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն է։

Նա անդրադարձել է ընդդիմություն-իշխանություն երկխոսությանը, խոսել սխալներից ու բացթողումներից, իշխանության հետ լավ հարաբերություններ ունենալու մասին խոսակցություններից, ընդդիմության այսօրվա օրակարգից և բեկում մտցնելու տարբերակների մասին։

Վարդանյանը վստահեցնում է՝ ընդդիմության օրակարգը չի փոխվել. 

«Շարունակում ենք բեկման հնարավորությունը տեսնել իշխանափոխության մեջ։

3 տարվա ընթացքում փողոցում ամենամեծ համախմբումը եղել է այս ընդդիմության շուրջ, բայց ներկա ուժերը շատ մեծ փորձ չունեն փողոցային պայքարի։ 

Ընդդիմության քայլներն ավելի լավ բացատրելու խնդիր ունենք։ Հանրությանը չենք կարողացել բացատրել, որ ձայները բավարար չեն իմպիչմենտ սկսելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում