Radar Զրույց

«Դերակատարները նույն են, ուղղակի կոյուղաջրերն են փոխարինվել ջրով». Անի Խաչատրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն է։ 

Նա անդրադարձել է Երևանի ավագանու երեկվա արտահերթ նիստին, խոսել ընդդիմադիր անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու անհրաժեշտության, նոր անդամների հետ աշխատանքի, ավագանու նիստում տիրող մթնոլորտի, այդ մթնոլորտը շիկացնելու միտումների և արտահերթ ընտրությունների գնալու խոսակցությունների մասին։

Խաչատրյանը, հիշելով կոյուղաջրերի հայտնի պատմությունը, նկատեց, որ դերակատարները նույն են, ուղղակի կոյուղաջրերը փոխարինվել են ջրով. 

«Քաղաքային իշխանության հետ պետք է զգույշ լինել. համարժեք պատասխան եմ տալու։ 

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախադրյալներ չեմ տեսնում։ 

Շոուները ձանձրացրել են մարդկանց։ 

Ինձ կոմֆորտ էր ընդդիմադիր լինելը»։ 

Անդրադառնալով ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու՝ արդեն նախկին անդամ Սոնա Աղեկյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելուն, Խաչատրյանը նկատեց. «Ես հպարտորեն ճանապարհեցի այդ տիկնոջը դեպի «կոյուղաջրեր»։ Սոնա Աղեկյանին ուղարկեցի այնտեղ, որին ինքն արժանի էր։ Իսկ այն ավագանու անդամը, որը օրենքի պահանջը չկատարի, հեռացվելու է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում