Radar Զրույց

«Ալիևը համարում է, որ ստանալու բան ունի, չի վազելու խաղաղություն կնքելու». Սուրեն Սուրենյանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։ Նա անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի կնքման հավանականությանը, ՌԴ-Արևմուտք մրցակցությանը, պաղեստինա-իսրայելական հակամարտության ազդեցությանը տարածաշրջանի և, հատկապես, Հայաստանի վրա։

Նրա խոսքով՝ Սյունիքով է պայմանավորված Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը. «Հայ-ռուսական հարաբերությունները ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ են։ Դրանք ամենաճգնաժամայինն են երրորդ հանրապետության պատմության մեջ։ Ռուսաստանի իշխանությունը լավ հաշվարկ ունի, որ Հայաստանը այլ տեղ գնալու ռեսուրս չունի։ Ռուսաստանը 2012-ից մեզ փոխանցում էր՝ նախապատերազմյան ստատուս-քվոյի երաշխավոր այլևս չի կարող լինել»։

Ռազմական համագործակցության մասին խոսելիս Սուրենյանցը նկատում է, թե չի երևում այն ճանապարհը, որով ֆրանսիական զենքը կարող է Հայաստան հասնել․ «Քանի Սև ծովի և Վրաստանի հարցը լուծված չէ, ֆրանսիական զենքը Հայաստան հասցնելու ճանապարհ չկա»։

Ինչ վերաբերում է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու հավանականությանը, կուսակցության նախագահը նախ արձանագրեց՝ Ադրբեջանի իշխանությունը համարում է, որ դեռևս ստանալու բան ունի. «Սպասել, որ Ալիևը վազելու է խաղաղության պայմանագիր կնքելու, պետք չէ։ Արևմուտքի և Իսրայելի համար Ադրբեջանն ավելի կարևոր գործընկեր է դառնում։ Ղարաբաղը հայաթափվեց, որի կանաչ լույսը վառվեց Պրահայի համաձայնությամբ։ «Զանգեզուրի միջանցքի» թեման փակ չէ։ Արևմուտքն առանձնապես դարդ չէր անում, երբ Ղարաբաղը հայաթափվում էր։ Խաղաղության գործընթացի մոդերատորը դառնալու է Սյունիքով անցնող տրանսպորտային հաղորդակցության վերահսկողը։ Հայաստանը պարտված երկիր է. խիստ թերահավատ եմ, որ Հայաստանը միայնակ է վերահսկելու տրանսպորտային հաղորդակցությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում