Կատար - 2022

Չեմպիոնական գավաթը կվիճարկեն Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները

Կատարում տեղի ունեցավ ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության կիսաեզրափակիչ փուլի Ֆրանսիա-Մարոկկո հանդիպումը։ 

Հանդիպման հաշիվը բացվեց 5-րդ րոպեին, մարոկկացիների դարպասը գրավեց Թեո Էրնանդեսը։ 80-րդ րոպեին Կոլո Մուանին կրկնապատկեց իր ընտրանու առավելությունը։ 

Ֆրանսիայի հավաքականը հաղթեց 2։0 հաշվով և դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Արգենտինայի հավաքականի հետ։ 

Արգենտինա-Ֆրանսիա չեմպիոնական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին։ Մինչ այդ՝ դեկտեմբերի 17-ին, 3-րդ տեղի մրցանակը կվիճարկեն Խորվաթիայի և Մարոկկոյի հավաքականները։