Կատար - 2022

Մարոկկոյի հավաքականը շարունակում է պատմություն կերտել և կխաղա ԱԱ կիսաեզրափակչում

Մարոկկոն շարունակում է պատմություն կերտել։ Կատարում ընթացող ֆուտբոլի 2022 թվականի առաջնության քառորդ եզրափակչում մարոկկացիները հերթական անակնկալը մատուցեցին՝ պայքարից դուրս թողնելով Պորտուգալիայի հավաքականին։ 

Հանդիպման միակ և հաղթական գոլը 42-րդ րոպեին խփեց Յուսեֆ Էն-Նեսիրին։ Պորտուգալիայի ընտրանին ամբողջ հանդիպման ժամանակ չկարողացավ գտնել Յասին Բունուի դարպասի բանալին և լքեց պայքարը։ 

Իսկ ահա Մարոկկոյի հավաքականը պատմության ընթացքում առաջին անգամ դուրս եկավ Մունդիալի կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Անգլիա-Ֆրանսիա զույգի հաղթողի հետ։