Կատար - 2022

Մարոկկացի աստղը կարող է տեղափոխվել Լիվերպուլ

Հաղորդվում է, որ անգլիական Լիվերպուլի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հանդիպել է Մարոկկոյի աստղ Սոֆյան Ամրաբատի ներկայացուցիչների հետ։  «Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել մարոկկացի կիսապաշտպանին:

Ամրաբատը այժմ ներկայացնում է Մարոկկոյի հավաքականը Աշխարհի գավաթի 2022թ. խաղարկությունում և հանդիսանում է թիմի պատմական հաջողության առանցքային ներկայացուցիչը։ Հյուսիսաֆրիկացիները պատմության մեջ առաջին անգամ են դուրս գալիս Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլ։ 

Ամրաբատը առանց փոխարինման մասնակցել է Մարոկկոյի հավաքականի բոլոր հանդիպումներին, ներառյալ՝ Իսպանիայի հանդեպ 11-մետրանոցներով տարած հաղթանակը։ 

Հաղորդվում է, որ Մերսիսայդյան թիմը կենտրոնական կիսապաշտպանի փնտրտուքների մեջ է, քանի որ ամռանը ձախողել էր Չուամենիի ձեռքբերումը, որը տեղափոխվել էր Մադրիդի «Ռեալ»։ 

Նշենք, որ Սոֆյան Ամրաբատը ներկայումս հանդես է գալիս իտալական «Ֆիորենտինայում», և, ըստ լրագրողների, Չեմպիոնների լիգայում խաղալու իր նպատակին հասնելու համար պատրաստ է լքել Իտալիան։ 

Ընդգծենք, որ ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Միլանի «Ինտերը» և Լոնդոնի «Տոտենհեմը»։