Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն առաջ է անցել Կրիշտիանու Ռոնալդուին և հավասարվել Լիոնել Մեսսիին ԱԱ-ում խփած գոլերի քանակով:
Ֆրանսիա-Լեհաստան խաղի 74-րդ րոպեին 23-ամյա ֆուտբոլիստը խփեց իր 8-րդ գոլը ԱԱ-ում:
2018 թվականի աշխարհի առաջնությանը Պերուի դեմ խփած իր առաջին գոլը նրան դարձրեց Աշխարհի առաջնության պատմության ամենաերիտասարդ ֆրանսիացի ռմբարկուն՝ 19 տարեկան հասակում։