Կատարում ընթացող ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում ուժերը չափեցին Արգենտինայի և Ավստրալիայի հավաքականները։
Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին՝ իր կարիերայի 1000-րդ խաղում Մունդիալներում խփելով իր 9-րդ գոլը։
57-րդ րոպեին արգենտինացիների առավելությունը կրկնապատկեց Խուլիան Ալվարեսը։ Ավստրալիայի հավաքականը 77-րդ րոպեին կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ Քրեյգ Գուդվինի հարվածից հետո գնդակը դիպավ Էնցո Ֆերնանդեսին և հայտնվեց դարպասում։ Գրանցվեց ինքնագոլ։
Արգենտինայի հավաքականը հաղթեց 2։1 հաշվով և շարունակում է պայքարը քառորդ եզրափակչում, որտեղ ուժերը կչափի Նիդերլանդների հավաքականի հետ, որն, իր հերթին, պայքարից դուրս է թողել ԱՄՆ-ի հավաքականին։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին։