Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին աշխարհի առաջնությունում խփած գոլերի քանակով շրջանցել է Դիեգո Մարադոնային։
Արգենտինացին գոլի հեղինակ է դարձել Կատարում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի՝ Ավստրալիայի հավաքականի դեմ խաղում՝ 35-րդ րոպեին։ Նրա համար այս գոլը 9-րդն էր աշխարհի առաջնություններում։
Մունդիալներում խփած գոլերի քանակով Մեսսին շրջանցել է աշխարհի չեմպիոն Մարադոնային ու Արգենտինայի հավաքականում այս ցուցանիշով հստակ երկրորդ տեղն է զբաղեցրել։ Ռեկորդը պատկանում է Գաբրիել Բատիստուտային, որը դարձել է 10 գոլի հեղինակ։