Կատարում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության G խմբի առաջին խաղում Շվեյցարիայի հավաքականը հաղթեց Կամերունի հավաքականին։
Հանդիպման միակ գնդակը երկրորդ կեսի մեկնարկում ՝ 48-րդ րոպեին, հեղինակեց Շվեյցարիայի հավաքականի հարձակվող Բրիլ Էմբոլոն: Հատկանշական է, որ ֆուտբոլիստը ծագումով կամերունից է։ Էմբոլոն 1997թ. ծնվել է Կամերունում, այնուհետև ծնողների բաժանվելուց հետո 5 տարեկան հասկանում տեղափոխվել է Շվեյցարիա և խաղացել շվեյցարական ակումբներում։ Ի պատիվ ֆուտբոլիստի պետք է ասել, որ գոլի հեղինակ դառնալուց հետո նա չտոնեց այն։
Նշենք, որ այս խմբի մյուս խաղը տեղի կունենա այսօր երեկոյան՝ 23։00-ին. կմրցեն Բրազիլիայի և Սերբիայի ընտրանիները։