Մամուլ

ԱԺ–ում փակ նիստ կանե՞ն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանը սովորականից թեժ է լինելու։ Օրակարգում ընդգրկված 25 հարցերից մեկը կառավարության հնգամյա ծրագրի անցած տարվա կատարողականի զեկույցն է, իսկ դա նշանակում է, որ այն ներկայացնելու է կառավարությունը՝ ի դեմս ղեկավար Նիկոլ Փաշինյանի։ Ըստ օրակարգի՝ կառավարության զեկույցի քննարկումը կսկսեն չորեքշաբթի օրվանից։

Բացի այդ, այսօր նախատեսված էր ընդդիմության առաջարկած հրատապ նիստն անցկացնել` սահմանազատման և սահմանագծման հարցերով․ այդ առաջարկությունը կանեն նիստը սկսվելուց հետո: Նիստին հրավիրել են Մհեր Գրիգորյանին և Արարատ Միրզոյանին: ՔՊ-ում որոշել են հրատապ նիստն անցկացնել փակ ռեժիմով։

Նշենք, որ չնայած անցած շաբաթ խորհրդարան են ուղարկվել նաև դատախազի, ՄԻՊ, ՀՌՀ, ԿԸՀ զեկույցները, ներկայացվել է նաև ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության վերաբերյալ նախագիծ, սակայն խորհրդարանում այդ հարցերին կանդրադառնան հաջորդիվ։ Դրանք ընդգրկված չեն այսօր մեկնարկող նիստերի օրակարգում»։