Շուտով Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները:
Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Նրա խոսքով, Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որն այս փուլում լրամշակվում է և առաջիկայում կփոխանցվի թուրքական կողմին: