Քաղաքական

Տավուշում սահմանազատման աշխատանքների 35 տոկոսն արվել է

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։

Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։