Քաղաքական

ԱԽ քարտուղարը չի մեկնի Ռուսաստան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Ռուսաստանի Դաշնություն և չի մասնակցի ապրիլի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը:
 
Radar Armenia-ին այս մասին տեղեկացրել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից: