ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների հայտարարության վերաբերյալ:
Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ուշադրությամբ հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Նա ողջունում է ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը:
Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում շարունակել սահմանի մնացած հատվածների դելիմիտացիան և դեմարկացիան և լուծել բոլոր չլուծված երկկողմ հարցերը՝ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար: