Քաղաքական

Արարատ Միրզոյանը ողջունել է G7-ի ԱԳ նախարարների հայտարարությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում ողջունել է G7-ի ԱԳ նախարարների հայտարարությունը։   

«Հավատարիմ լինելով մեր տարածաշրջանում կայուն խաղաղությանը՝ հիմնված հիմնական սկզբունքների և համաձայնեցված փաստաթղթերի վրա՝ ներառյալ 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրը, ողջունում ենք G7-ի արտգործնախարարների հանդիպմանը Հարավային Կովկասի վերաբերյալ հայտարարությունը»,- գրել է Միրզոյանը: