Քաղաքական

Հայաստանի ու Ղազախստանի միջև բարձր մակարդակով համաձայնագրեր են ստորագրվել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Հայաստան այցի ժամանակ բարձր մակարդակով տեղի է ունեցել մի շարք ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրերի ստորագրում։

Ի թիվս այլ համաձայնագրերի, ստորագրվել է նաև Երևան և Աստանա քաղաքների միջև համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիր, առևտրատնտեսական տնտեսական համագործակցության՝ 2024-25թթ ճանապարհային քարտեզ, Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր և քաղաքացիների այցելությունների, գտնվելու կարգի մասին համաձայնագրեր։