Ֆինանսներ

Հայաստանի և Ղազախստանի բանկերն արգելափակում են ռուսական իրավաբանական անձանց վճարումները էլեկտրոնիկայի շուկայում. Կոմերսանտ

Մատակարարները վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի հաճախ են բախվում այն դեպքերին, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հոնկոնգի բանկերն արգելափակում են ռուսական իրավաբանական անձանց վճարումներն արտաքին տնտեսական գործունեության (ТН ВЭД) 8542 անվանացանկով ապրանքների համար, որը ներառում է միկրոսխեմաներ, պրոցեսորներ եւ այլ սարքավորումներ, հաղորդել է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով էլեկտրոնիկայի շուկայի իր աղբյուրները:

Ըստ նույն աղբյուրի՝ դա պայմանավորված է փետրվարին կիրառված ԱՄՆ պատժամիջոցների տասներորդ փուլով։ 

Ինչպես նշում է կայքը, այժմ ռուսական ընկերությունները ստիպված կլինեն ներմուծել համակարգիչների, սերվերների, տվյալների պահպանման համակարգերի (СХД) և այլ սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչներ՝ «այլընտրանքային» ТН ВЭД կոդերով։