Ժամանց

Մարիա Զախարովան երգի խոսքեր է գրել Լյուբով Ուսպենսկայայի համար

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երգի խոսքեր է գրել երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի համար, հայտնում է TACC գործակալությունը։ 

Զախարովան այդ մասին հայտնել է համերգի ժամանակ՝ շնորհակալություն հայտնելով Զախարովային։ 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը գրել է «Իմ ուժն ինձ հետ է» նոր երգի խոսքերը։ Նա նաև նշել է, թե ինչն է իրեն ոգեշնչել։ 

Զախարովան պատմել է, որ կես տարի առաջ խոսել է Լյուբայի հետ, վերջինս ասել է, որ մոտենում է իր տարեդարձը և ցանկանում է համերգային ծրագրի բացումն անել յուրահատուկ երգով, որը կպատմի իր կյանքում ամենակարևորի մասին։ 

«Եվ հանկարծ նա ասում է՝ «Դուք հասկանո՞ւմ եք, իմ ուժն ինձ հետ է»: Եվ այդ արտահայտությունը մնաց. այն դարձավ երգի խոսքերի առանցքը, և դրա վրա հենված էին մի կնոջ զգացմունքներ, ով անցել է կյանքի բազմաթիվ դժվարությունների միջով և արձագանքել ճակատագրի մարտահրավերներին»,- նշել է նա:

Մարիա Զախարովան հավելել է, որ երգի ձայնագրությունից հետո երկուսն էլ հասկացել են, որ այն բոլորի մասին է, որ այն նաև Ռուսաստանի մասին է։