Ժամանց

Անելկան այսօր կայցելի Հայաստան. կքննարկվի ֆուտբոլի ակադեմիա ստեղծելու հարցը

Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հրավերով հունվարի 16-20-ը Հայաստան կայցելի ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ, ՊՍԺ-ի դեսպան Նիկոլա Անելկան։

Այցի ընթացքում, մասնավորապես, կքննարկվի Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող ֆուտբոլի ակադեմիայի ստեղծման հարցը։

Հիշեցնենք, որ Անելկան Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 69 հանդիպում՝ հաղթելով Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև Կոնֆեդերացիաների գավաթում։ Ֆրանսիացին խաղացել է բազմաթիվ հայտնի ակումբներում, այդ թվում՝ ՊՍԺ-ում, Արսենալում, Ռեալ Մադրիդում, Լիվերպուլում, Մանչեսթեր Սիթիում, Բոլթոնում, Չելսիում, Յուվենտուսում, Շանհայում, Վեսթ Բրոմվիչում, Մումբայ Սիթիում: