Ժամանց

Amazon-ը և Games Workshop-ը ֆիլմեր կնկարահանեն

Amazon.com-ը պայմանագիր է կնքել Games Workshop Group-ի հետ բրիտանական ընկերության Warhammer 40000 հայտնի խաղի հիման վրա ֆիլմեր և սերիալներ մշակելու վերաբերյալ։

Warhammer 40000–ն էկրանավորելու համար ներկայումս հավաքվում է սցենարիստների թիմ, որը, որպես գործադիր պրոդյուսեր, կգլխավորի բրիտանացի դերասան Հենրի Քավիլը։ Նա հայտնի է  «The Witcher» սերիալում Ռիվիայի Գերալտի և «Tudors» սերիալում Չարլզ Բրենդոնի դերով։