Ժամանց

Ռոնալդուն Porsche է նվիրել իր մայրիկին

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գերմանական Porsche մակնիշի ավտոմեքենա է նվիրել իր մայրիկին՝ Դոլորեշ Ավեյրային ծննդյան տոնի կապակցությամբ:

2023 թվականի դեկտեմբերի 31-ին Ավեյրոն դարձել է 69 տարեկան։ Կրիշտիանուն հատուկ Սաուդյան Արաբիայից ժամանել է պորտուգալական Մադեյրա կղզի՝ ծննդյան օրը միասին նշելու և մեքենան մորը նվիրելու համար: Ընդ որում՝ նվերը Porsche-ի վերջին մոդելի  Cayenne-ն է։ Նման մեքենայի գինը, կախված կոմպլեկտացիայից, կազմում է 72 հազար եվրոյից մինչև 90 հազար եվրո։

Ավելի վաղ Ռոնալդուն մորը նվիրել էր Mercedes Benz-ի ամենագնացներից մեկը։