Մշակույթ

«Այս քանդակն արտացոլելու է այն էներգիան, որն Ազնավուրը փոխանցել է մեզ»․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Սիրելի երևանցիներ, Շառլ Ազնավուրի արվեստի սիրահարներ, Շանսոնյեի 100-ամյակի կապակցությամբ՝ Ազնավուրի հրապարակում կտեղադրվի Դավիթ Մինասյանի նախագծած «Լա Բոհեմ» քանդակը:

Վստահ եմ, որ այս քանդակն իրապես արտացոլելու է այն էներգիան, որն Ազնավուրն իր կյանքի ընթացքում փոխանցել է մեզ»։