Մշակույթ

Վրաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի իր մասնակցին

«Եվրատեսիլ 2024»-ում Վրաստանը կներկայացնի Նուցա Բուզալաձեն, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ 

Երգչուհին հայտնի է դարձել ամռանը՝ շնորհիվ ամերիկյան մեգա-շոու American Idol-ում իր հաջողության, որտեղ նա մտել է թոփ 12 և երգել Քայլի Մինոուգի հետ:

26-ամյա Բուզալաձեն հայտնի է նաև երիտասարդ հանրաճանաչ երաժշտության կատարողների «Նոր ալիք» միջազգային մրցույթից, որտեղ նա հաղթել է 2014 թվականին։