Պուտինի «պյուռոսյան» հաղթանակը. տոն՝ պարտված երկրում
8 Մայիսի 2022, 20:13
Ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր թե՛ Վլադիմիր Պուտինը, թե՛ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք հայտարարում էին, որ հնարավոր վտանգի և ուկրաինական կոնֆլիկտին ՆԱՏՕ-ի ուղղակի մասնակցության դեպքում Ռուսաստանը չի վարանի օգտագործել նաև իր ատոմային զինանոցը։ Պուտինը դրանով փաստացի հույս ուներ վախեցնել Ուկրաինայի հնարավոր դաշնակիցներին, թողնել Ուկրաինային միայնակ՝ արագ ու տպավորիչ հաղթանակ տանելով։