Վերլուծություն
Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե
Իսկ միգուցե պոռոտախոսության, մուննաթի, աշխարհին պահանջներ ներկայացնելու փոխարեն մի փոքր իրենց նեղություն տային և շարժվեին աշխարհի՞ օրենքներով՝ փորձելով իրենց շահերը ներդաշնակեցնել այլոց շահերին։
Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում
Մինչև հանդիպումը շատ էր խոսվում այն մասին, որ Ռուսաստանն ու Չինաստանը նոր աշխարհակարգ են կառուցում, դուրս են եկել միաբևեռ՝ ԱՄՆ-արևմտակենտրոն աշխարհակարգի դեմ և պայքարում են ուս-ուսի։ Սակայն Չինաստանի քայլերը ՌԴ հանդեպ ոչ միայն չեն խոսում փոխգործակցության և մի ճակատով պայքարի մասին, այլև բնութագրում են Չինաստանին՝ որպես ռուսական սխալների աշակերտի։
Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն
Նախևառաջ, Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների վերականգնումը կօգնի ամրապնդել հրադադարը Եմենում։
Իսկ ո՞վ է երկնքից հայտնվելու ու լուծելու մեր խնդիրները
Այնպես որ, մեզանում պետք է քաղաքական իմունիտետի վերականգնում և գործնականում նոր որակի իմունիտետի ձևավորման հիմք: Ասել է, թե հարկավոր է առարկայական խոսակցություն քաղաքականության, քաղաքական երևույթների, դրանց նկատմամբ կայուն վստահության վերականգնման մասին։
«Հայտնի ուժերը»՝ պատմության դատաստանի առաջ
Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանը Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տարելիցի օրը հրապարակեց ԱՄՆ պետդեպարտամենտի դիվանագիտական հեռագրերը, որոնցում խոսվում էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին։ Համաձայն այդ փաստաթղթերի՝ 1997թ. ընթացքում բանակցային գործընթացը ոչ միայն սկսել էր ակտիվանալ, այլև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երեք երկրների շահերից էր բխում կարգավորել այս հարցն ու դրանով իսկ ցույց տալ, որ Արևմուտքն ու Ռուսաստանը կարող են համագործակցել և նպաստել Եվրոպայի խաղաղությանը: