Երևան

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց պաշտոնի նոր նշանակումները։

Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավար, իսկ նախկին թաղապետ Սամվել Ղուկասյանը՝ քաղաքաշինության և հողի օգտագործման վարչության պետ։ Մեկ այլ որոշմամբ էլ Անետա Բաբայանը նշանակվել է կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն, Արման Տեր-Թովմասյան էլ կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։