Երևան

«Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կարծում եմ՝ մասնագիտական խումբ կա, որը դրանով զբաղվում է, և բոլոր համալսարաններն էլ այդ գործընթացի մեջ ներառված են։ Ես ինքս Պոլիտեխնիկ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ, և Պոլիտեխնիկը նույնպես այն համալսարաններից մեկն է, որն ապագայում Ակադեմիական քաղաքում իր տեղն ու դերը պետք է ունենա». այս մասին այսօր Երևանի ավագանու հերթական նիստին հայտարարեց քաղաքապետը՝ անդրադառնալով Կոնսերվատորիայի վերաբերյալ հարցին։

Տիգրան Ավինյանի կարծիքով՝ Ակադեմիական քաղաքի ծրագիրը բավականին հետաքրքիր է՝ նախագծված միջազգային մասնագետների կողմից. «Կդժվարանամ ասել, թե կոնկրետ որ համալսարանը պետք է գնա, որը՝ ոչ, բայց ընթացքում հնարավորությունը լինելու է մեծ, և՝ գրեթե բոլոր համալսարանների համար։ Եվ ես կարծում եմ՝ ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում