Մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, բոլորը պետք է մեզ հետ հաշվի նստեն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները, նրանց սուտ խոստումներ տալով, կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ իրենք երբեք պատերազմ չենք ցանկացել, այսօրէլ չեն ցանկանում։
«Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, բայց եթե տեսնենք, որ Հայաստան տեղափոխված զենքը հասել է կրիտիկական մակարդակի, ապա թող ոչ ոք մեզանից չնեղանա»,- ասել է նա։