Միջազգային

«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ

Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ 

«ՆԱՏՕ-ն այսօր Ուկրաինային օգնում այնքան, որքան հնարավոր է։ Առանց ՆԱՏՕ-ի օգնության Ուկրաինան չէր կարողանա այսքան ժամանակ պաշտպանվել։ 

Այնտեղ կա որոշակի քանակով զորք, այսինքն՝ զինվորներ, ինչպես նաև դիտորդներ, ինժեներներ»,- նշել է նա։