Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է միջուկային զենքի կիրառման վերաբերյալ զորավարժությունները

Ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման փորձարկման առաջիկա զորավարժությունները պետք է դիտարկել արևմտյան պաշտոնյաների վերջին ռազմատենչ հայտարարությունների և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների համատեքստում, հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով միջուկային վարժանքները, որոնք նախատեսվում է անցկացնել երկրում։ 

«Ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման հմտությունները զարգացնելու ռուսական առաջիկա զորավարժությունների կապակցությամբ մենք նշում ենք, որ այս իրադարձությունը պետք է դիտարկել արևմտյան պաշտոնյաների վերջին ռազմատենչ հայտարարությունների և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների կտրուկ ապակայունացնող գործողությունների համատեքստում, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնության վրա ուժային ճնշում գործադրելուն և մեր երկրի անվտանգությանը հավելյալ սպառնալիքներ ստեղծելուն՝ կապված Ուկրաինայում և նրա շրջակայքում հակամարտության հետ»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։