Միջազգային

Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար

Ռուսական հրամանատարությունը Լենինգրադի ռազմական օկրուգի զորքերի հյուսիսային խմբավորում է կազմում՝ Բելգորոդ-Խարկով օպերատիվ ուղղությամբ գործողություններ իրականացնելու համար։ Այդ մասին հայտնում են պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) վերլուծաբաններն իրենց զեկույցում։ Նրանք համոզված են, որ Կրեմլը բավարար ուժ չունի Խարկովը կամ Սումին գրավելու համար: Թեև ռուսական զորքերի կրկնակի հարձակումը Խարկովի և Սումիի վրա քիչ հավանական է, հարց է թե Ռուսաստանին տեսականորեն որքան զորք է անհրաժեշտ հավաքել այդ քայլին գնալու համար։ Ռիսկերը գնահատել է ուկրաինացի գեներալ Նիկոլայ Մալոմուժը։

«Դրա համար անհրաժեշտ է ավելի քան 1 մլն անձնակազմ։ Նրանց համար շատ դժվար է նոր հզոր խմբավորում պատրաստել Խարկովի և Սումիի վրա կրկին հարձակվելու համար։ Երկու քաղաքների վրա ռազմավարական հարձակում կազմակերպելը նրանց համար այսօր իրատեսական չէ», - ընդգծել է նա։