Միջազգային

Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «մարտական խնդիրների կատարման համար ոչ ռազմավարական միջուկային ուժերի պատրաստվածության բարձրացման նպատակով» արտապլանային զորավարժությունների անցկացման մասին: 

Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում «իրականացվելու են ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման հարցերի գործնական մշակման համալիր միջոցառումներ»։ Գերատեսչության հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ զորավարժությունները հանձնարարել է անցկացնել Վլադիմիր Պուտինը: