Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Բեռլին։ Ալիևը Բեռլինում մասնակցում է Պետերսբերգի կլիմայական XV երկխոսության համաժողովին։ Համաժողովին նրան դիմավորել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը։
Միջոցառմանը նախատեսված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ելույթը։ Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Իլհամ Ալիևի և Գերմանիայի նախագահի ու արտաքին գործերի նախարարի հետ։