Միջազգային

Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները գիշերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահ»-ի մի շարք օբյեկտների ուղղությամբ: Այդ մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

Հարվածները հասցվել են ահաբեկչական ենթակառուցվածքի օբյեկտներին, ինչպես նաև երկու լրացուցիչ ռազմական կառույցների ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության բանակը նաև տեղեկացրել է, որ իր զինվորները ստիպված են եղել կրակ բացել այդ տարածքում՝ անմիջական սպառնալիքը վերացնելու համար: